Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից նախօրեին տեղի ունեցած վրաերթի մասին:

«Ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն»: