Շիրակի մարզպետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ. գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին դուրս գալ շենքից՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրեն զավակների վերադարձ: Այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում մարզպետրանի շենքի մոտ: Ժամեր առաջ ոստիկանները փորձեցին ուժով դուրս բերել նրանց մարզպետրանի շենքից, սակայն չկարողացան: