Շիրակի մարզից գերեվարվածների ծնողները և հարազատները փակել են մարզպետարանի մուտքերն ու ելքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։

«Մարզպետարանի մուտքն ու ելքը փակ կմնա, քանի դեռ վարչապետը ՀՀ փոխվարչապետ Տիգրան  Ավինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի  հետ չեն եկել ու մեզ պատասխան չեն տվել: Մենք շատ խիստ մեր իշխանություններին պարտադրում ենք մեր երեխաների վերադարձը:Մարզպետարանը փակ է և  փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել, և թող իշխանությունները  իմանան՝ իրենք են գալու Գյումրի, մենք չենք գնալու»,-լրագրողներին ասացին գերիների հարազատները: