ԵԽԽՎ նիստում կբարձրացվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը: Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Ցանկանում եմ հավատալ, եւ մենք բոլորս պետք է հավատանք, որ այդ ցավալի պարտությունից հետո ոչ թե վերջակետ է դրված, այլ ստորակետ: Մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի ուղղվենք, պատրաստվենք հաջորդ հաղթանակներին, որոնք կարող են վերականգնել մեր ազգային արժանապատվությունը»:

Պատգամավորը նշեց, որ պետք է ջանքեր գործադրել ռազմագերիներին վերադարձնելու համար: Նա նշեց, որ այդ հարցը կբարձրացվի ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:

«Դա անհեթեթություն է, մենք պետք է այդ կառույցներին շատ հստակ պահանջներ ներկայացնենք»,-ասաց պատգամավորը: