ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում են ՊՈԱԿ-ից։