Սերժ Սարգսյանի 4-ժամյա ասուլիսը միայն ապրիլյան պատերազմի մասին էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Շատերը չէին հասկանում, ասում էին՝ «Սերժ Սարգսյանը ինչո՞ւ է 2020 թվականի օգոստոսին տալիս ասուլիս ապրիյանի մասին, չէ՞ որ ուզում ենք ուրիշ բան լսել, օրինակ, 2018-ը ոնց եղավ», էդ 18-ի պատասխանն էլ կտա Սերժ Սարգսյանը շատ շուտով», — ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ երրորդ նախագահն այդքան խոսեց ապրիլյանից, որովհետև զգում էր գալիք պատերազմը։

ՀՀԿ փոխնախագահը նշեց, թե Հայաստանն ապրիլյան պատերազմին հաղթել է, հաղթել է նաև արցախյան առաջին պատերազմում։