Վրաստանում կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքն է սկսվել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը, գրում է korrespondent.net-ը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի, որպեսզի չվերածվի լայնամասշտաբ համաճարակի», — ասել է Գամկրելիձեն, ապա հավելել, որ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ, սակայն մասնագիտական կարծիք կա նաև, որ վարակման դեպքերի մեծ մասը կապված է բրիտանական շտամի տարածման հետ։

Հիշեցնենք, որ,ապրիլի 12-ի տվյալների համաձայն, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 288,396 դեպք, որից 3,877-ը մահացել է, իսկ 277,303-ը ապաքինվել։ Երկրում այս պահին ակտիվ վարակակիր է 7,216 մարդ։

Նշենք նաև, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս ստացել է «AstrZeneca» պատվաստանյութի առաջին չափաբաժինը։