Ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա-ն (ծնված 1937թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ։