Այսօր նիկոլի «կիրթ» ազերի բաշիբոզուկները բաց տարածքում տեղադրել էին իրենց ռազմական ավարը՝ հայ զինվորների սաղավարտները, զրահատեխնիկան, բայց դե իրանց համար ռազմական ավար էր նաև ձեթը, ջուրը, տարբեր պահածոներ։
Տեղադրել էին անգամ հայ զինվորների մանեքեններ՝ զարհուրելի արտաքինով և դիրքերով։
Երևի թե հիմա Հովհաննես Ազոյանը երջանիկ է, որ Ալիևը իրեն լավ է զգում, դե իսկ Լենա Նազարյանի համար սա հերթական փայլուն հնարավորությունն է ընկերանալ ու բարեկամանալ թուրքի հետ։
Եթե թուրքը ձեր բարեկամն է, հավաքեք ձեր իրերն ու ընտանիքներով գնացեք ձեր բարեկամի տուն։ Թուրքի բարեկամը Հայաստանում տեղ չունի։
Տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչը մշտապես ասում են բոլոր գիտակից մարդիկ. ազերին ու թուրքը մեր թշնամին են, նրանց միակ նպատակը հայի ոչնչացումն է։
Խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ ներսի թուրքը մեզ թմրեցնի կեղծ բարեկամական կոչերով, իսկ դրսի թուրքը այդ ժամանակ մեր երեխաների, հայրերի, եղբայրների ու ընկերների գլուխները կախի որպես հաղթանակի նշան և պլանավորի ողջ մնացած հայերի բնաջնջումը։
Սթափվեք, թուրքը չի հրաժարվել հայերի ցեղասպանության իր երազանքից։
Հ.Գ. անհնար է նայել այդ նկարներին…
Իրավաբան Կարոլինա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը։