Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է ինչպես Ռուսաստանի ղեկավարության, այնպես էլ՝ խաղաղապահ զորախմբի համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համառ աշխատանքներ են իրականացվում», — ասել է նա։

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը կշարունակի՞ աշխատել հայ գերիների վերադարձի ուղղությամբ, ՌԴ դեսպանը պատասխանել է.

«Համոզված եմ, որ այո»։

Նա նշել է նաև, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։

«Որքան հասկանում եմ՝ աշխատանքը շարունակվում է», -նշել է Կոպիրկինը։

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button