Հայաստանը ոչ մի հրաման չի տվել։ Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀ վարչապետը և նրա կինը նախկին նախագահներին ու հրամանատարներին արգելել են ներգրավվել ռազմական գործողություններում, Սամվել Բաբայանն ասաց. «Ջալալ Հարությունյանն է եղել համանատարը, նա է որոշել։ Նրանք պաշտոն չեն ունեցել և Արցախի գլխավոր հրամանատարն էլ արգելել է, որ բունկեր մտնեն»,-ասաց Սամվել Բաբայանը։