Անհետ կորածների և զոհվածների ծնողներն ԱԺ-ում են: Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը պահանջեց պատասխանատվության կանչել Ջալալ Հարությունյանին: «Երեխաներին խաբել, ասել են` տանում ենք պահեստներ: 10-րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը գոյություն չունի, թշնամու ձեռքն է, հրաժարվել է, ասել է` ոչ ես կգնամ, ոչ էլ տղաներին կուղարկեմ… Երեխաներին խաբել են, պոստից հանել են, տարել, կոխել մսաղաց: Պահանջում ենք ԱԱԾ-ից` բերման ենթարկել Ղարաբաղի էդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանին, հրամանն ինքն է տվել: Իմանալով, որ տարածքը մերը չի, երեխաներին դիտավորյալ տարել են մսաղաց»,- ասաց ծնողներից մեկը: