Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած ստորգետնյա ջրերի հեղեղումների հետևանքով 21 հանքափոր է արգելափակվել մնացել:

Ինչպես հաղորդվում է CNN-ը՝ հղում անելով չինական աղբյուրին, ևս 8 հանքափորի հաջողվել է փրկել:

Հեղեղումները տեղի են ունեցել տեղի ժամանակով շաբաթ 18:00-ից հետո, երբ 29 հանքափորները աշխատելիս են եղել հանքում:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հանքում արգելափակված աշխատավորներից 12-ի գտնվելու վայրը հաջողվել է պարզել, աշխատանքներ են տարվում նրանց դուրս բերելու ուղղությամբ: Մինչդեռ մյուս 9-ի տեղը հայտնի չէ: