Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանը դադարեցրել է աշխատանքը նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, հայտնելով, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էև դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Ինչ վերաբերում է «ԱՏՕՄ» հիմնադրամին, ապա ըստ Կարապետյանի՝ պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը և ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգեց նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչև 2021թ․ գարուն։ Հաշվի առնելով այս հանգամանքները որոշում է կայացրել բարեկամական հրաժեշտ տալ Սարգսյանին։

Մինչդեռ Irakanum.am-ին Կարապետյան- Սարգսյան համագործակցության դադարեցման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Արշակ Կարապետյանի՝ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքը դադարեցնելու գլխավոր պատճառն եղել է այն, որ Սարգսյանի կողմից մատնանշված «ԱՏՕՄ» նախագիծը մնացել է թղթի վրա։ Այլ կերպ ասած գաղափարից այն կողմ չի անցել և պատճառը միայն պատերազմն ու համավարակը չեն։ Խնդիրն այն է, որ Սարգսյան Արմենը ով իր գործունեությամբ ավելի շատ հայտնի է, որպես Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող և ստորագրող նախագծի հայտարարումով պարզապես փորձ է արել փիառվել, իսկ նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ որեւէ քայլ չի կատարել։ Ինչ վերաբերում է «Երևան իմ սեր» հիմնադրամին, ապա այն ևս տևական ժամանակ է գործունեություն չի ծավալում։ Սարգսյան Արմենը այդ հիմնադրամի հիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ստացվում է Բաղրամյան 26-ում հանգրվանած Սարգսյանը իրեն դրսևորում է դասական չինովնիկի նման՝ հայտարարում է այս կամ այն հիմնադրամի, նախագծի գործունեության մեկնարկի մասին, բայց այդ ամենը թղթից այն կողմ չի անցնում։ Այս ամենով պայմանավորված Արշակ Կարապետյանը որոշում է կայացրել պահպանել լավ հարաբերություններ Արմեն Սարգսյանի հետ, բայց խզել աշխատանքային հարաբերությունները՝ չցանկանալով դառնալ նրա անիրականալի գաղափարների և անհեռանկարային մտքերի թիվ մեկ պատասխանատուն:

Irakanum.am