Գերմանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը շարունակում է աճել։ Համավարակի երրորդ ալիքը դարձել է ամենադաժանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Ռիա Նովոստին։

«Սահմանափակումների պատճառով մեծապես տուժում է ծառայությունների ոլորտը։ Հետագա տնտեսական զարգացումը կախված է նրանից, թե որքան արագ կկարողանանք վերահսկել համաճարակի տարածումը։ Այժմ վարակի մակարդակը շատ բարձր է, վերակենդանացման բաժանմունքներում զբաղեցրած տեղերի թիվն աճում է, և մենք պետք է ասենք, որ այս երրորդ ալիքը մեզ համար ամենադաժանն է»,-նշել է Մերկելը։

Նա հավելել է, որ պատվաստումը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարում մնալ «հիմնական զենքը»։

Մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 13 245-ով՝ գերազանցելով 3 միլիոնը։ Կարանտինը երկարաձգվել էմինչև ապրիլի 18։