«Ոչ քուն ունենք, ոչ դադար: Մեզ պետք ա պարոն Փաշինյանի հետ հանդիպենք, հասկանանք` ի՞նչ նորություն կա մեր գերիներից. 800-ից ավելի երեխա ունենք»,- Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը: «Իրանք չեն պատկերացնում` էդ երեխեքն ամեն օր ինչ են ապրում ընդե, ինչերի միջով են անցնում: Թող հելնեն, բացատրություն տան` ի՞նչ գիտեն, քանի՞ հաստատված գերի կա»: