Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառավարության դիմաց հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունների մասին։

Լրագրողնի հարցին, թե իր հայտարարությունից հետո շատերը պնդում էին, թե Գևորգյանը պետք է աշխատանքից հեռանար, ներողություն խնդրեր, նշեց, որ մեկնաբանութուն չունի։ Գևորգյանն անպատասխան թողեց նաև հարցը, թե արդոք պատրաստվում է ներողություն խնդրել գերեվարված անձանց հարազատներից։

Հիշեցնենք, որ ապրիլի ութին տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան, որը հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ապա ինքնաթիռը վայրէջք կատարեց ու պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եղել։