Փետրվարի 9-ից հետո, երբ Հայաստան վերադարձավ գերիների վերջին խումբը՝ 5 հոգուց բաղկացած՝ Կարմիր Խաչը շարունակել է հանդիպումներ ունենալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ։

Նկատենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնապես հայտարարել է, թե իրենց մոտ այլեւս ռազմագերիներ չկան, թեեւ անգամ ՄԻԵԴ մուտք եղած դիմումների համաձայն մոտ 200 հայ կա ներկայումս Բաքվում։

«Փաստինֆո»-ն Կարմիր Խաչի գրասենյակից փորձեց ճշտել, թե արդյոք վերջին երկու ամիսներին հաջողվել է հանդիպել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ։
«Մենք շարունակել ենք տեսակցել։ Կարող եմ հաստատել՝ այն խմբի հետ, որի մասին մենք պաշտոնապես տեղյակ ենք, որի մասին պաշտոնական հաստատում ստացել ենք` կարող ենք տեսակցել»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ տեսակցությունները պարբերական են, ունեն հնարավորություն տեսակցելու որոշակի թվով անձանց։ Վերջինս, սակայն չմանրամասնեց, թե վերջին անգամ երբ և քանի հոգում հետ են հանդիպել։

«Տեսակցություններն ընթացիկ են և մենք կարողացել ենք պարբերականությունը պահել այն անձանց հանդեպ, որոնց մենք կարող ենք այցելել, որոնց մասին ունենք պաշտոնական հաստատում իշխանությունների կողմից։ Այն անձինք, ում մենք տեսակցում ենք, հարազատները դրա մասին գիտեն»։

Տեսակցություններն առանձնազրույցի տեսքով են լինում։ Ամատունին նաև չմանրամասնեց, թե բովանդակային առումով, կոնկրետ ո՞ր խմբին են տեսակցում, հավելեց միայն, որ անկախ կարգավիճակից, որ տրվում է տվյալ երկրի իշխանության կողմից, մարդիկ որոնք պաշտպանված են միջազգային և մարդասիրական իրավունքի ներքո, տեսակցությունների հնարավորություն ունեն։

«Քանի որ պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով, նրանք կարող են և իրավունք ունեն տեսակցություն ստանալ, կապի մեջ լինել իրենց հարազատների հետ»։

Հարցին՝ արդյոք քաղաքացիական անձինք պահվում են Ադրբեջանում, որոնց հետ հանդիպում լինում է, Ամատունին նշեց, որ չի կարող ասել։

«Խոսքն այն անձանց մասին է, որ ունենք հաստատում։ Կան անձինք, որոնց մասին մենք չունենք հաստատում, կամ այս պահին չեն պահվում մյուս կողմում։ Մենք շարունակում ենք այդ հարցով հետաքրքրվել և նոր հանգամանքների դեպքում պատրաստակամ ենք տեսակցել բոլոր նրանց, ովքեր փնտրվում են այս պահին»։

Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք նաև, թե պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ լինում են թե ոչ, ինչին ի պատասխան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնեց, որ բոլոր տեսակի խնդիրները, որոնք կարող են արձանագրվել տեսակցությունների ընթացքում, դրանք տեղափոխվում են համապատասխան կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներ