Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանս է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Կոնֆերանսի ժամանակ Աքարը հայտարարել է.

«Մեր եղբայրությունը, միությունը և սոլիդարությունն ամրանում են  բոլոր ոլորտներում` մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի շրջանակներում: Այն  գրեթե շղթայվել և կոփվել է Ղարաբաղի ազատագրմամբ: Ողջ աշխարհը տեսավ դա: Օպերացիայի բարեհաջող ավարտից հետո թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին:  30 տարի շարունակվող անարդարությունը և մեր եղբայրների դժբախտությունները, փառք Աստծո, ավարտվեցին: Հաջողությունն այստեղ կգրվի ոսկե տառերով»: