Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Ես նախաձեռնել եմ Շուշին փրկելու օպերացիա, որից գիշերվա երկուսին զորամասերը հրաժարվել են: «44 օրում մի օպերացիա չեք մշակել, որ հակառակորդին հակադրեք, ձեր կամքը թելադրեք: Իմ առաջարկներին չեն ասել, որ համաձայն չեն, բայց չեն էլ կատարել: Որ ասում են՝ այս հրամանատարին եկել են, այսպես են ասել, սուտ է, Ջալալ Հարությունյանն է արգելել բոլորին շտաբ մտնել, ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշում:

Ասում են՝ եթե այս հերոսը մասնակցեր, այսպես չէր լինի, եթե մյուսը մասնակցեր, այսպես չէր լինի, ժողովուրդ, բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալի: Հայաստանից Արցախ որևէ հրաման չի եղել, շտաբը Ջալալ Հարությունյանն էր գլխավորում»,-ասաց Սամվել Բաբայանը:

«Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք՝ Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ։ Չանախչի գյուղում մենք դրել ենք մեր զորքերը, բարձրացանք Քիրս սարը, որը կախվում է դեպի Լիսագոր ու ճանապարհը փակում։ Իրենք մի քիչ ցածրով նույն գյուղերը վերցրել են, բազա են դրել, մտել են Լիսագորից մի կլիոմետր ցածր, փակել ճանապարհը, դուրս եկել, որտեղով իրենք Շուշին փախել է ժամանակին, դուրս են եկել, փախել են թուրքերը։ Իրենք եկել են, այդտեղ բազա դրել, ձգվել, մինչև որ գալիս ես Ստեփանակերտ։

Այդ ճանապարհի վրայի զոհերն էլ այդտեղից են եկել։ Սա է իրականությունը։ Մենք Շուշի չենք գրավել։ Այն տանկը, որ դրված է, մենք մի մետր առաջ չենք գնացել։ Մեր զորքերը ամսի ութին՝ ժամը 12-ից 8-ը ետ են քաշվել բոլոր ուղղություններով։ Մարդիկ գեներալ են, չեն ուզում ճշտմարտությունը պատմել։ Դեմ են տվել 500 հոգի Շուշի, զոհ տվել։ Խի՞ չեք թիկունքը կտրել»- պատմեց Սամվել Բաբայանը։

Ըստ Սամվել Բաբայանի՝ ինքը պատերազմի վերջին ամսում նախաձեռնել է գործողություն Չանախչի գյուղի մոտ, որպեսզի ճանապարհը կտրելու շնորհիվ հակառակորդը Շուշի չկարողանա անցնել․ «Բայց գիշերվա երկուսին տվյալ զորամասերը հրաժարվել են մասնակցել ինչ-ինչ պատճառներով»։