Նոր ատոմակայանի կառուցումը, կոմունիկացիաների վերաբացումը և այլ հարցերը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական համատոքստում,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Պատգամավորը նկատեց, որ այս հարցերը քննարկվեն են՝ ակնկալելով ռուսական կողմի նոր ներդրումներ Հայաստանում, հատկապես պատերազմից հետո։

«Ինչու ոչ եթե ատոմակայանների կառուցումը ռուսական կողմի արտաքին տնտեսական գործունեյության գլխավոր ոլորտներից մեկն է: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի, դրա հետ բերելով նոր ներդրումներ»,- նկատեց Սանդիկովը:

Ինչ վերաբերվում է այն հարցին, ունի արդյոք Փաշինյանը Պուտինի «դաբրոն», պատգամավորն ասաց, որ նա հայ-ռուսական հարաբերություններում չի ընդունում «դաբրո» հասկացությունը:

«Բազմիցս նշվել է՝ թե Ռուսաստանի նախագահի, թե Հայաստանի բոլոր ղեկավարների կողմից, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն կառուցվում առանձին թիմերի, կամ անձերի վրա, այդ հարաբերությունները կառուցվում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր հարաբերությունների վրա», — ասաց Սանդիկովը:

Պատգամավորը նաև նշեց, որ նա պատրաստվում է մասնակցել կայանալիք արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» խմբակցության հետ և հուսով է, որ կլինի ցուցակում:

«Ես ընտրվել եմ Սահմանադրական քվոտայով, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ: Եթե քաղաքացին կատարի իր ընտրությունը և ես ընտրվեմ պատգամավոր մեծ սիրով կշարունակեմ իմ գործունեությունը: Եթե ոչ, կսկսեմ գործունեյություն այլ ոլորտում», — հայտարարեց Սանդիկովը: