Այսօր Հայաստանում դիվանագիտությունը սատկած է, — այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ` Արմեն Աշոտյանը։

Աշոտյանն ասաց, որ թե ՀՀ ԱԳՆ-ն, թե խորհրդարանական դիվանագիտությունը այս հարցով չեն կարողանում նորմալ աշխատել:

«Խորհրդարանական դիվանագիտության վեջը չի մեր ռազմագերիները հարցը։ Նույն եվրոպական խորհրդարանի  հայտարարության մեջ, որ վերջերս արվեց ու հատուկ դատապարտվեց Ադրբեջանը, պահանջվեց գերիների վերադարձ և այլն, իշխանությունը որևէ լումա չունի, դա արել է ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն»,-հայտարարեց Աշոտյանը։

Նա առաջարկեց գերիների հարցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գաղափար:

«Ես աշխատանքային անուն եմ ընտրել այդ նախագծի համար` մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի: Ամեն մի ռազմագերու ճակատագիրը պետք է խնդրել ու կցել այդ մարդուն, որ եվրոպացի «իքս» դեպուտատը պատասխանատու լինի «իքս» հայ ռազմագերու համար: ՀՀԿ-ն իր ռեսուրսներով փորձում է դա անել, բայց դա իհարկե չի կարող փոխարինել պետական ռեսուրսները»,-շեշտեց Աշոտյանը: