Հայաստանում գրեթե ամեն օր տեղի են ունենում գործընթացներ, որոնք կապված են մեր ապագայի հետ,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ ռազմագերիների խնդիրը առաջացել է Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի և դավաճանության արդյունքում:

«Երբ դավաճանը ստորագրում էր կապիտուլյացիան, Փաշինյանը առաջինը պարտավոր էր ամրագրել գերիների փոխանակման վերջնաժամկետը: Դա խաղարկում է այսօր Ադրբեջանը։ Ակնկայտ էր, որ մենք ընկնելու էինք Բաքվից մեծագույն կախվածության մեջ։ Երկրորդը՝ Նիկոլը պարտավոր էր եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու զուգահեռ, չկատարեր Հայրենիքի մասերը հանձնելու ժամանակացույցը մինչև գերիների վերադարձ տեղի չունենար։

Եվ երրորդը, Փաշինյանը գերիների հարցով հայկական կողմի բոլոր խաղաքարտերը բացեց և վերադարձրեց անգամ ադրբեջանական կողմին Քելբաջարում մարդասպանության համար դատված ադրբեջանցի մարդասպաններին: Նա Ադրբեջանին հանձնեց ամենակարևոր պատառը: Եվ չորրորդ՝ նա սկսեց բանակցություններ ճանապարհների ապաշրջափակման հարցով, առանց 8 կետի կատարման: Բացի այդ, Ադրբեջանում գերիներ են հայտնվել նաև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Այս հարցերը ռազմական հանցագործության մասին հարցեր են», — նշեց Աշոտյանը:

Նա ասաց, որ Փաշինյանը պատերազմի ժամանակ միայն սխալներ էր գործում և նա կայուն տպավորություն էր թողնում, որ այս ամենը իր կամքի հետևանք է:

«Քանի դեռ Նիկոլը իշխանության է, որևէ արդար դատավարության մասին խոսք գնալ չի կարող: Վստահ եմ, որ արդար դավաճանությունը դեռ առջևում է և Նիկոլը իր թիմակիցների հետ ստանալու են դավաճանի պիտակը նաև իրավաբանորեն: Ես հարգանքով եմ վերաբերվում Ռուսաստանի դաշնության նախագահին, սակայն Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության համար դավաճան չէ, նա դավաճանություն է իրականացրել Հայաստանի և Արցախի հանդեպ», — շեշտեց Աշոտյանը։

«Եթե Հայաստանը տեղափոխվեց նախընտրական փուլ, վստահ եմ, որ Ալիևը գերիներ կվերադարձնի Հայաստան՝ Փաշինյանին աջակցելու համար,-նկատեց Աշոտյանը: