Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Սիսիանի  բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների թերմիկ այրվածք երկրորդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ են  տեղափոխվել  մի քանի քաղաքացիներ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Դարբաս  գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը,  իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Դարբաս  գյուղի  1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող  «ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի լցակայանում, ГАЗель մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանում տեղադրված գազի տարան լիցքավորելիս անսպասելի կրակի բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։