Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են գտնվել կառավարությունում։ Նրանց մի մասն այս պահին կառավարության շենքի մոտ են, իսկ մյուս մասը՝ կառավարության շենքի ներսում։ Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ չեն պատրաստվում հեռանալ այնտեղից։

Հիշեցնենք, որ այսօր անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատներն ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ, ապա՝ նրանց մի մասը մուտք են գործել կառավարության շենք՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։