Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո անհետ կորածների և գերիների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը պայմանավորվել են հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ։

«Այն, ինչ պետք է տեղեկանայինք, կիսատ մնաց, մինչև մեր երեխեքին չգտնենք, պետք է հանդիպենք»,– ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում նոր բան չիմացան։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ցույցի մեկնարկից որոշ ժամանակ անց ծնողներին հրավիրեցին կառավարության շենք։