Մոսկվան նախազգուշացրել է Անկարային եւ մյուս մայրաքաղաքներին զերծ մնալ Կիեւի ռազմատենչ տրամադրությունները քաջալերելուց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բոլոր պատասխանատու երկրները, որոնց հետ շփվում ենք, եւ Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը․ եւ այն հավերժական ռազմատենչ հայտարարությունները, որոնք արվում են Կիեւի ռեժիմի կողմից , ու  զերծ մնալ ռազմատենչ տրամադրությունները քաջալերելուց»,- հայտարարել է նախարար Լավրովը՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետ։