Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր 4 երեխաների՝ 7-ամյա Նորթի, 5-ամյա Սեյնթի, 3-ամյա Չիկագոյի և 1-ամյա Փսալմի հետ լուսանկարներ է հրապարակել, գրում է People-ը։

Instagram-ում հրապարակված լուսանկարներից առաջինում իրապատում շոուի աստղն իր կրտսեր երեխաների հետ է։ Մյուս լուսանկարներում նրանց են միացել նաև ավագ երեխաները։

«Վաղը ես ձեզ կսիրեմ նույնիսկ ավելի շատ, քան այսօր»,- գրել է Քարդաշյանը:

Շաբաթ օրը 40-ամյա հեռուստաաստղը նշել է նաև Եղբայրների և քույրերի օրը (անգլ.՝ Siblings Day) հրապարակելով իր քույրերի՝ Քենդալ և Քայլի Ջեներների, Քորթնի և Քլոյե Քարդաշյաների և եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի արխիային լուսանկարները։

ImageImageImage