Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը կստանա միլիոնից ավել «Սպուտնիկ V»-ի դեղաչափ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին “Россия-1”-ով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ, արդեն գալիս է Հայաստան, բայց մենք միլիոնից ավելիի կարիք ունենք։ Մենք ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա դրանք։ Այսօր աբողջ աշխարհում «Սպուտնիկ V» պատվաստանյութի վարկանիշը բարձրանում է. ՀՀ-ում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին», — ասել է նա։

Փաշինյանը նաև հավելել է, որ շատ գոհ է Մոսկվայում ապրիլի 7-ին Պուտինի հետ անցկացրած բանակցություններից։ «Մենք շատ հագեցած օրակարգ ունեինք։ Բավական արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը, անվտանգային հարցեր, շատ խնդիրներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ։ Ես շատ գոհ եմ», — ընդգծել է Փաշինյանը։