«Բարսելոնայի»  հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել  է  ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու ցանկության մասին:  Կողմերի ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում  է  2021  թվականի ամռանը:  Այժմ արգենտինացին հասկացրել  է,  որ պատրաստ  է  շարունակել խաղալ կատալոնացիների կազմում:

Մեսսին ցանկանում  է  ակումբի նոր նախագահ Ժոան Լապորտեի հետ խոսել համագործակցության մի քանի պայմանների մասին:  Ինչպես հայտնում  է  As-ը,  նրանց թվում  է  խաղացողի ցանկությունը` տեսնելու ակումբի նախագիծը Չեմպիոնների լիգայի գլխավոր գավաթը նվաճելու համար:  Մեսսին ցանկանում  է, որ նկարագրվի այս նպատակի իրագործումը:

Հաղորդվում  է  նաև,  որ արգենտինացին վերջնական որոշում կկայացնի կարիերան շարունակելու վերաբերյալ՝  մրցաշրջանի ավարտին մնացած ժամանակի ընթացքում։ Նրա որոշման վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ նաև ակումբի տրանսֆերները։