Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արևշատ գյուղի վարչական տարածքում բախվել են Hummer, Tojota Camry, Ford և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Վիրաբ Խաչատրյանն ու Խաչիկ Մադաթյանը:   Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: