Արքայազն Ֆիլիպի պատվին կտեղադրվի արձան Լոնդոնի Մել փողոցում. այդ գաղափարը ստացել է խորհրդարանականների միջկուսակցական հավանությունը, գրում է  The Telegraph-ը:

Այդտեղ արդեն տեղադրված են թագուհի Ելիզավետայի, նրա մոր, ինչպես նաեւ վերջինիս ամուսնու՝ թագավոր Գեորգ VI-ի արձանները:

Հաղորդվում է, որ վարչապետը համաձայն է այդ գաղափարի հետ, մինչդեռ լեյբորիստներից աղբյուրն ասել է, որ «արձանը համապատասխան հարգանքի տուրք է նրա ծառայության տարիների համար»:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ ապրիլի 9-ին, հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի 99-ամյա ամուսնու մահվան լուրը: