Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը գտնվել է Ստամբուլում պաշտոնական այցով: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: