Ապրիլի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, ЗИЛ, և Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս էլ բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: