«Ես՝ որպես մշակույթի գործիչ, չեմ կարող լինել անտարբեր, տեսնել՝ ինչ է կատարվում իմ երկրում, ուստի քաղաքականություն մուտք գործելն իմ որոշումն էր: Գիտակցում էի, որ միակ տարբերակն է ստեղծել կուսակցություն, ներկայանալ որպես քաղաքական ուժ, որպեսզի ունենամ ինչ-որ ազդեցություն, մասնակցություն»,- «Իրավունք TV»-ի եթերում ասել է երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը (Մգեր Արմենիա):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մգեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Կուսակցության համագումարն ապրիլի 21-ին է: