Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ:

Կադրում նրանք ամենայն հավանակնությամբ, Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի, հարսանեկան խնջույքին են:

Լուսանկարին կից՝ Էթերին ոչ մի գրառում չի արել:

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից։

Աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր են ժամանել Երևան, նաև մեծ թվով հայ բիզնեսմեններ։

Ժամանել են նաև շոու բիզնեսի աստղեր, հատկապես Ռուսաստանից։ Մեզ ասացին, որ ռուս երգիչներից ժամանել են Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, «Ա ստուդիո» խումբը, որոնք բավականին թանկ հաճույք են համարվում անգամ Ռուսաստանում։