Կոռուպցիոն խոշոր հետաքննության շրջանակներում ձերբակալումից ավելի քան վեց տարի անց Պորտուգալիայի նախկին վարչապետ Խոսե Սոկրատեշը կկանգնի դատարանի առջեւ, սակայն՝ միայն փողերի լվացման և փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով, ինչպես վճռել է Լիսաբոնի դատարանը, փոխանցում է Reuters-ը:

Երկիրը ցնցած որոշման մեջ Պորտուգալիայի քրեական դատարանի դատավոր Իվո Ռոզան նախնական լսումներին մերժել էր կոռուպցիոն մեղադրանքները 63-ամյա Սոկրատեշի դեմ՝ դրանք թույլ, անհետեւողական կամ բավարար ապացույցներ չունեցող համարելով, եւ նշել էր, որ դրանցից որոշների վաղեմությունը ժամկետն անցել է:

Դատավորը նաեւ վերացրել է հարկային խարդախության մեղադրանքը Սոկրատեշի դեմ, որը դատվելու է շուրջ 1.7 միլիոն եվրոյի չափով փողերի լվացման երեք կետով եւ կեղծ փաստաթղթերի մասով երեք այլ հոդվածներով, որոնք կապված են ծառայությունների մատուցման պայմանագրերի եւ Փարիզում բնակարանի առքուվաճառքի հետ:

Սոկրատեշը չի ընդունել իր մեղքը՝ հետաքննությունը քաղաքականապես հիմնավորված որակելով: