Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքը Դոնբասում, հայտնում է «Украинский милитарный портал»-ը:
Նշվում է, որ հարվածային ԱԹՍ-ն թռել է Ուկրաինայի հարավային հատվածից Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Դրանից հետո հետադարձ ճանապարհով վերադարձել է մեկնման կետ: Անօդաչուի թռիչքի առաքելությունն անհայտ է: