Home»Աշխարհ»Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կյուսու կղզուց հարավ ընկած հատվածում հինգ երկրաշարժ է գրանցվել, յուրաքանչյուրը՝ 4 բալ ուժգնությամբ, ընդ որում, դրանցից որեւէ մեկի ժամանակ ցունամիի ռիսկ չի հայտարարվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկարա կղզիների մոտակայքում, որոնք վարչականորեն պատկանում են Կագոշիմա պրեֆեկտուրային: Դրանցից ամենաուժեղը 5 եւ 5.2 մագնիտուդներն էին: Այս տարածքում ընդամենը մեկ օրվա ընթացքում, ըստ սեյսմոլոգների, 1 բալ ուժգնությամբ 32 երկրաշարժ է տեղի ունեցել:

Բոլոր դեպքերում օջախը գտնվում էր օվկիանոսի հատակի տակ մոտ 20 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Օդերեւութաբանական վարչությունն ուսումնասիրում է տեղի ունեցած սեյսմիկ ակտիվության բնույթը եւ զգուշացնում է, որ այն կարող է մի քանի օր տեւել:

 

2021-04-10T15:47:47+04:0010 Ապրիլի 15:54|Աշխարհ|0 Comments