Պարտությունից հետո բանակցողը պետք է փոխվեր, որովհետեւ պարզ կենցաղային լեզվով ասած, նա չի կարող իրեն ծեծողի հետ հավասար խոսել, առնվազն ավելի շատ ընկճված է լինելու, պատրաստ է լինելու ավելի շատ զիջել, քան պահանջել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նոր բանակցողը կարող էր հարցեր բարձրացնել, որ օրինակ ինչու ենք զիջում Սյունիքի ճանապարհը, Իրան-Հայաստան ճանապարհը, Մեղրին մյուս մարզերին կապող ճանապարհը, որոնք կապում մեր անվտանգության հետ: Կամ ինչու ենք զիջում կոբաթլուն ու Զանգելանը, եթե այդ փաստաթղթում գրված էր, որ ամեն կողմը կանգնում է իր զբաղեցրած դիրքում: Եթե անգամ պետք էր զիջել, դա պետք է արվեր ամենավերջում: Այս ամենի պատճառը իշխանության թույլ լինելու մեջ է»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած իրավիճակից ելքեր կան: