Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվել հանրային քննարկումներում:
Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, թե որն է մեր ելակետը, որտեղ ենք մենք:
Իհարկե, շատ դժվար է գիտակցել, որ մենք մի այնպիսի շրջադարձային կետում ենք, վատ կետում, որտեղ որևէ լույս այս պահին չկա, չկա քաղաքական և հասարակական որևէ զարգացում, քանի որ չկա տրամաբանական ոչինչ: Սա քաղաքական գերեզմանափոս է:
Հիմա մենք ապրում ենք իներցիայի ուժով, շատերի մոտ եմ հանդիպում զգացում, որ մենք բոլորս նոյեմբերի 9-ի օրացույցը չենք թերթել: Շատերը դեռ կռիվ են տալիս 2018-ի ապրիլ-մայիսի դեմ, ոմանք՝ ավելի վաղ ժամանակաշրջանի, և բոլորի մոտ նույն միտքն է՝ եթե այսպես չլիներ, եթե այս մի բանը արված չլիներ, եթե, եթե, եթե…
Այո, եթե-ները շատ են: Բայց նրանք բոլորն անցյալում են: Մենք էլ ենք մնացել անցյալում:
Բոլորը փորձում են փոխել անցյալը, այնինչ՝ մենք իրոք պետք է ուժ գտնենք և ընդունենք այն այնպիսին, ինչպիսին կա, որպեսզի շարժվենք դեպի ապագա:
Ըստ Միքայել Մինասյանի, սա է միակ ելքը ապագա ունենալու, և ես լիովին համամիտ եմ նրա հետ: Ուրախ եմ, որ նա խոսեց շատ ցավոտ, բայց և սթափեցնող:
Մենք պարտավոր ենք ապրել, մենք պետք է շարժվենք դեպի ապագա: Արժանապատիվ և անվտանգ ապագա, արդար ապագա…
Դժվար է լինելու: Բայց հաղթահարելի: