Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Հրայր Ղազարյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 55 LP 155 համարանիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54.5 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:

Դեպքի վայր են ժամանել 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: