Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը:

Զինյալներից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները հաշվի չեն նստում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքների հետ:

«Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության և նրանց ժողովրդի հետ միասին: Մենք սպանվածներ և վիրավորներ ունենք: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լիներ»,- ասում է տեսանյութում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներից մեկը:

Ըստ Wargonzo-ի տվյալների՝ տեսանյութը հավանաբար նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ժամկետները հայտնի չեն: