Ինտերնետի ստվերային հատվածում (դարքնետ) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառքի անօրինական հայտարարությունների քանակը շարունակում է աճել, եւ հայտնի չէ, թե այդ գովազդներից քանիսն է բացահայտ խարդախություն:

«Մենք ստվերային կայքերում նաեւ ռուսական պատվաստանյութերի առաջարկներ ենք տեսել, սակայն դա, ամենայն հավանականությամբ, խաբեություն է (խարդախություն), քանի որ կիբերհանցագործները հաճախ իրենց խարդախ սխեմաներում մտահոգիչ թեմաներ են օգտագործում»,- «Ինտերֆաքս»-ին ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը:

«Մենք նաեւ, օրինակ, AstraZeneca պատվաստանյութի վաճառքի նոր առաջարկների ենք հանդիպում: Սայայն հստակ հայտնի չէ, թե բոլոր հրապարակված առաջարկությունների քանի տոկոսն է սքամ գովազդ: Այլ կերպ ասած, անհնար է հասկանալ՝ արդյոք գնորդներն իսկապես ստանում են իրենց ուզածը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Check Point Software Technologies միջազգային ընկերության տվյալների համաձայն՝ մարտի վերջին ռուսական պատվաստանյութերի՝ սեւ շուկայում հայտնվելու մասին հաղորդագրությունները գրանցվում են դեռ մարտի վերջից:

Այդպես, փորձագետները ռուսական «Սպուտնիկ V», ինչպես նաեւ Sinopharm-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ են հայտանբերել: Այս պատվաստանյութերի գները տատանվում էին 500-ից 1000 դոլարի սահմաններում: «Սպուտնիկ V»-ի գինը, ընկերության տվյալներով, 600 դոլար էր: Ըստ զեկույցի՝ պատվաստանյութ վաճառողները գտնվում են ԱՄՆ-ում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում:

Աղբյուրըն իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում նշել է, որ մեծ մասամբ այդ առաջարկները կեղծ են:

«Ավելին, ըստ Ինտերպոլի, վաճառողները կարող են մարդիկ լինել, ովքեր կապված են անդրազգային հանցավոր խմբավորումների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա՝ դեռ անցյալ տարի ազգային բժշկական ծառայությունների կեղծ կայքերի ստեղծման փորձեր են արվել՝ պատվաստանյութի «նախնական պատվերի» առաջարկներով: Իսկ այժմ հանցագործները պարզապես մտել են ստվերային հատված: