Կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել կորոնավիրուսի զգալի մուտացիաների դեպքում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, հայտնում է Ռիա Նովոստին։

«Ինչպես գիտեք, վիրուսն արագորեն փոխվում է, վերածվում մուտացիայի, և մենք ունենք մի քանի տեսակ տարբեր երկրներից։ Եթե վիրուսի մուտացիայի փոփոխությունն էական է, ապա այժմ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են չաշխատել»,-նշել է ԱՀԿ ղեկավարը։