Fox News-ի հաղորդավար Թաքեր Կառլսոնը, Daily Mail-ի իր գործընկերոջ հետ միասին, հեռուստաալիքի եթերում կադրեր է ցուցադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու` Հանթերի մասնակցությամբ ինտիմ տեսանյութից:

Ընդհանուր առմամբ, երկու սքրինշոթ է ներկայացվել եթերում: Դրանցից մեկում Հանթեր Բայդենը մերկ աղջիկների հետ է:

Միևնույն ժամանակ, երկրորդ նկարում Միացյալ Նահանգների նախագահի որդին պատկերված է աղջկա հետ, կադրում Հանթերը քաշում է նրա մազերից: Լրագրողն այս կադրերը մեկնաբանել է որպես «բավականին անհանգստացնող նյութ»:

Բացի այդ, ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութը նկարահանվել է մի երեկույթի ժամանակ, որտեղ հավանաբար թմրանյութեր են օգտագործվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանթեր Բայդենը խոստովանել է, որ պայքարում է թմրամոլության դեմ: Նրա խոսքերով ՝ որոշ ժամանակ ուժեղ կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից: