«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է վերադարձնել հայ 15 գերիների։

Այս պահին տեղեկությունը սա է, ցավոք»։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Բաքվից հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Երեւան է ժամանել  դատարկ։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է:

«Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»,- ասված է մեկնաբանության մեջ։