«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ալլա Միխեեւան «Вечерний Ургант» շոուի նկարահանումների ընթացքում ծանրաձողով գլխին հարված է ստացել։ Տեսագրությունը հրապարակվել է Instagram-յան էջում։

Միխեեւան ռեպորտաժ էր նկարահանում Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունից, որն այս տարի անց է կացվում Մոսկվայում։ Հոլովակում նա մոտենում է մրցավար Ալեքսանդր Դմիտրիեւին եւ խնդրում իրեն ցույց տալ ծանրաձողի բարձրացման տեխնիկան։