Ոչ մի զինվորական դեռ պատասխան չի տվել ռազմական անհաջողությունների համար, պարզ հարցի պատասխան չկա, թե ո՞վ կամ ովքեր էին հարավային ուղղության պատասխանատուները, ով է պատասխան տալու համալրման շտապող զորքի զրահաբաճկոնների ու հանդերձանքի այլ պարագաների թերի կամ իսպառ բացակայության համար:
Կարևորը դուք եք ու ձեր կուսակցությունները, պատերազմի գլխավոր շտաբի պետը, թիվ 1 պատասխանատուն մի օր հերոս է, մի օր դավաճան է, մի օր քաղհալածյալ է, էլ չեմ խոսում սոցցանցերի աստղ ու բանակի պատասխանատու նախարարի մասին, ով հրաժարական տվեց և վերջ:
Կներեք, բայց մեզ այս ամենը հասնում է, ցնորված ամբոխների նման գլուխներս աջուձախ ենք տալիս, նիկոլականներ, քոչարյանականներ, սերժականներ…: Եթե մեր տղեքի զոհերի մեղավորները հիմա պատասխան չտան, ավելի վատ կլինի նրանց ու նրանց սերունդների համար: Պատասխան տվողների մեջ են նաև մարդիկ, ովքեր գիտեին, թե ինչ է լինելու ու հեռացան ասպարեզից: Ես հավատքով մարդ եմ համարում ինձ` վստահ եմ, որ հազարավոր անեծքները, հազարների մահվան մեղքը դուրս է գալու ձեզնից ու ձեր սերունդներից պատասխանատու անձիք:
Հ.Գ
Քիչ առաջ Արագածոտնի մարզով էի անցնում, ՃՈ մեքենան ինձ վազանց կատարեց ու «չնկատեց», որ դիմացի երկու մեքենաների հետևի ամբողջ, իսկ դիմացի ընդամենը մեկական թույլ լուսարձակ էր աշխատում, ակնհատ «անտեսանելի» ու խիստ վտանգավոր էին այդ մեքենաները, բայց նրանց ոչ ոք չկանգնեցրեց: Սա ասում եմ նրա համար, որ մենք նույնիսկ տղեքի երազած երկիրը, պետությունը չենք ուզում կառուցել, տարրական աշխատանք, տարրական կարգուկանոն չենք սահմանում ու չենք պահում, տղեք, կարծես թե ոչինի էլ չի եղել: Միայն խոսքեր ու դատարկություն: