Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում: Քաղաքական դիակները մաքսիմում դառնում են քաղաքական խրտվիլակներ, ինչ-որ մեկի ձեռքում կատարում են ինչ-որ ֆունկցիա, հետո նետվում են պատմության աղբանոցը, — «Հրապարակ»-ի հետ զրույցում հարտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի վստաահությունը` նշելով, որ ինքը շփվում է բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր վստահել և հավատացել են, իսկ հիմա հասկացել են, թե ինչ մեծ սխալ են գործել:

«Դրա մասին են վկայում վարչական ռեսուրսով մի կերպ կազմակերպվող նրա մարզային այցերը: Ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկացել է, որ Նիկոլի հետ ապագա չկա »,- նշել է Սաղաթելյանը:

Դիտարկմանը, որ այդ քաղաքական դիակը դեռևս շնչում և նույնիսկ արտաշնչում է՝ Սաղաթելյանն արձագանքել է՝ «Շնչում-արտաշնչում է, դա իր կենդանական բնույթն է, կարող է շնչել և արտաշնչել: Նա որպես երկրի ղեկավար այլևս գոյություն չունի, կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տեղրքի արյունքը նրա ձեռքերին է»: